Վրաստանում Եվրոպական դպրոց կբացվի։ Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ըստ վրացական լրատվամիջոցների, Կվիրիկաշվիլին ասել է, որ տարածաշրջանային Եվրոպական դպրոցը պլանավորվում է բացել Եվրահանձնաժողովի հետ համատեղ։
«Հաջորդ տարվա սեպտեմբերից այդ դպրոցը մեր երիտասարդությանը թույլ կտա բարձր որակի կրթություն ստանալ», - հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը։