Վրաստանի Եվրոպական ինտեգրման պետական նախարար Վիկտոր Դոլիձեն և Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը ֆինանսական նոր համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Թբիլիսին 32 միլիոն եվրո կստանա, որն ուղղված է ինտեգրման աջակցությանը:
Թբիլիսիում գտնվող Հանը այսօր հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ․ եռօրյա այցի շրջանակներում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան մի շարք հանդիպումներ է ունենալու Վրաստանի ինչպես գործադիր այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: