Մատչելիության հղումներ

Տաշքենդի օդանավակայանը կոչվեց Իսլամ Քարիմովի անունով


Ուզբեկստանի նախկին առաջնորդ Իսլամ Քարիմով, արխիվ
Ուզբեկստանի նախկին առաջնորդ Իսլամ Քարիմով, արխիվ

Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզիյաևի հրամանագրով՝ Տաշքենդի միջազգային օդանավակայանը այսուհետ կկրի երկրի նախկին առաջնորդ Իսլամ Քարիմովի անունը։

Դեկտեմբերին ուզբեկ ղեկավարը մեկ այլ հրամանագիր էր ստորագրել, որով հայտարարել էր միջազգային մրցույթ՝ հանգուցյալ Քարիմովի արձանի կերտման մասին։

1989 թվականից Ուզբեկստանը ղեկավարած 78-ամյա Քարիմովի մահվան մասին երկրի իշխանությունները հայտնեցին անցյալ տարվա սեպտեմբերի 2-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG