Մատչելիության հղումներ

Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում․ РИА Новости


Վալերի Պերմյակովը դատարանում, արխիվ
Վալերի Պերմյակովը դատարանում, արխիվ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում:

Այս մասին ռուսաստանյան РИА Новости գործակալությանը հայտնել է ՌԴ հյուսիս-կովկասյան շրջանային ռազմական դատարանի ներկայացուցիչը: «Իհարկե, նա պատիժը կկրի Ռուսաստանում»,- ասել է գործակալության զրուցակիցը, չճշտելով, սակայն, թե Ռուսաստանի հատկապես որ շրջան կտեղափոխվի Պերմյակովը:

Ավելի վաղ Հայաստանի արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը «Ազատությանն» ասել էր, թե գերատեսչությունում ներկայումս քննարկում են ռուս զինծառայողի «պատժի կրման կազմակերպման» հարցը: ԱՆ խոսնակը նաև նշել էր, թե այդ քննարկումը տեղի է ունենում «հայկական կողմի նախաձեռնությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG