Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը մտադիր է ընդլայնել ռազմական ներկայությունը Աֆղանստանում։ Այնտեղ հնարավոր է ուղարկվի ևս 5 հազար ամերիկյան զինվորական։
Հաջորդ շաբաթ Պենտագոնը Դոնալդ Թրամփին կներկայացնի Աֆղանստանում ռազմական նոր գործողությունների ծրագիրը։
2014-ին նահանգներն ավարտել է Աֆղանստանում ռազմական առաքելությունը, բայց մի քանի հազար ամերիկյան զինվորականներ դեռ մնում են այդ երկրում։