Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որպես նախագահ առաջին պաշտոնական այցով կմեկնի Իսրայել, Սաուդյան Արաբիա և Վատիկան։
Այցելությունը նախատեսվում է այս ամիս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Մեծ յոթնյակի առաջնորդների բանակցությունից հետո։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կկայանա մայիսի 25-ին Բրյուսելում, իսկ Մեծ յոթնյակի հանդիպումը մայիսի 26-ին և 27-ին։