Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 45 անգամ, արձակել՝ ավելի քան 730 կրակոց


Հայ զինվորները դիրքերում՝ մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները դիրքերում՝ մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 730 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG