Մատչելիության հղումներ

Պուտինի վարկանիշն անկում է գրանցում


«Լևադա» կենտրոնի նոր հարցախույզի արդյունքների համաձայն, եթե Ռուսաստանում առաջիկայում տեղի ունենային նախագահական ընտրություններ, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը կստանար քվեների 48 տոկոսը:

Սա փորձագետները համարում են վարկանիշի էական անկում, քանի որ 2015 և 2016 թվականների ապրիլին նույն հարցով անցկացված հետազոտման արդյունքների համաձայն, Պուտինի օգտին կքվեարկեր ընտրողների համապատասխանաբար 62 և 53 տոկոսը:

Վլադիմիր Պուտինը 1999 թվականին նշանակվել է Ռուսաստանի վարչապետ, ապա երկու անգամ ընտրվել է նախագահ, ինչից հետո երրորդ անգամ՝ արդեն 6-ամյա ժամկետով ընտրվել է նախագահ:

Ենթադրվում է, որ Պուտինը կառաջադրվի նաև 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, թեպետ Կրեմլն այդ հարցը դեռևս չի մեկնաբանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG