Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության 91-ամյա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ 95-ամյա իշխան և Էդինբուրգի դուքս Ֆիլիպն աշնանը մշտապես կազատվի արքայական ծառայություններից:
Ըստ Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության, Ֆիլիպը կշարունակի ղեկավարել բարեգործական մի շարք կառույցներ, սակայն արքայական ընտանիքի պաշտոնական-արարողակարգային ակտիվությանն այլևս չի մասնակցի: