Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին և արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին մեղավոր են ճանաչվել պաշտոնական դիրքերը չարաշահելու համար:
Մերաբիշվիլին դատապարտվել է 27 ամսվա, Ադեիշվիլին՝ 18 ամսվա ազատազրկման:
49-ամյա նախկին վարչապետն արդեն իսկ պատիժը կրում է բանտախցում՝ այլ մեղադրանքների՝ կաշառակերության, մարդկանց բռնության ենթարկելու համար:
44-ամյա արդարադատության նախկին նախարարը Ուկրաինայում է: Կիևը հրաժարվում է արտահանձնել նրան Վրաստանին:
Նախկին պաշտոնյաների աջակիցները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է՝ Վրաստանի կառավարության «վհուկների որս» ծրագրի շրջանակում: