Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին ընդդիմացող զինված խումբը կասեցրել է իր մասնակցությունը Աստանայի խաղաղության բանակցություններին՝ կոչ անելով դադարեցնել կառավարության կողմից ռմբահարումները:
Այդուհանդերձ ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով բանագնաց Ստաֆան դե Միստուրան և Ռուսաստանի բանագնաց Ալեքսանդր Լավրենտիևը հորդորել են ընդդիմության պատվիրակությանը՝ միանալ այսօր շարունակվող բանակցություններին:
Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը, հիշեցնենք, երեկ է մեկնարկել։
Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Ռուսաստանի՝ անվտանգության գոտի ստեղծելու ծրագիրը: