Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկ ներկայացրած 23 պատգամավորներից 12-ը պահանջում են չեղյալ համարել դիմումները


«Ծառուկյան դաշինքի» ղեկավար գագիկ Ծառուկյան, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սկսել է քննել ինքնաբացարկի (մանդատից հրաժարվելու) դիմումները։

Հիշեցնենք, երեկ ԿԸՀ-ն հայտարարեց, որ խորհրդարան անցած 4 ուժերից երեքից մանդատներից հրաժարվելու շուրջ երեք տասնյակ դիմումներ են ստացել։ ԿԸՆ-ն տեղեկացրեց, որ ինքնաբացարկի ամենաշատ դիմումներ ստացել են «Ծառուկյան դաշինք»-ից՝ 23 դիմում։

Այսօր պարզ դարձավ, որ դաշինքի ինքնաբացարկ ներկայացրած 23 պատգամավորներից 12-ը՝ Նապոլեոն Ազիզյանը, Վահան Կարապետյանը, Արարատ Զուրաբյանը, Խաչիկ Մանուկյանը, Ալիկ Եղիկյանը, Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մամոյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը և Հարություն Ղարագյոզյանը կրկին դիմել են ԿԸՀ՝ իրենց անունից ներկայացված ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG