Մատչելիության հղումներ

Քաբուլում պայթյունի զոհերի թիվը հասել է ութի


Քաբուլի կենտրոնում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ այսօր ՆԱՏՕ-ի զինծառայողների ավտոշարասյան վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի։ Շուրջ երեք տասնյակ վիրավորներ կան:

Տուժածները հիմնականում քաղաքացիական անձինք են: Վիրավորների թվում երեք զինծառայող կա։ Հարձակման թիրախը կոալիցիոն զինվորականներն էին, սակայն, նրանց փրկել է մեքենաների զրահը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG