ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն քննարկում է Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու հարցը: Այս մասին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն ասել է Կոնգրեսում, որտեղ նշվում էր Իսրայելի անկախության 69-րդ ամյակը:
Փենսը նաև ասել է, թե ԱՄՆ-ի նախագահն ամբողջովին պաշտպանում է Իսրայելին, ինչպես նաև անձամբ հանձնառու է կարգավորելու արաբա-իսրայելական հակամարտությունը: