Մատչելիության հղումներ

Հունիսի 8-ին Մեծ Բրիտանիայում կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ երկրի խորհրդարանը լուծարվել է:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր կայցելի Եղիսաբետ 2-րդին՝ տեղեկացնելու խորհրդարանը ցրելու և նախընտրական քարոզարշավի մեկնարկը տալու մասին։

Ապրիլի 18-ին Մեյը խնդրել էր խորհրդարանին՝ հայտարարել երկրում երեք տարի շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա այս քայլը կարևորել է երկրում կայունություն ապահովելու տեսանկյունից, հատկապես, երբ երկիրը բանակցություններ է սկսել Եվրամիությունից դուրս գալու համար։

Հիշեցնենք, 2016-ին բրիտանացիները քվեարկեցին Եվրամիությունից դուրս գալու օգտին։

Մեծ Բրիտանիան Եվրամիություն էր մտել 1973 թվականին և կդառնա առաջին երկիրը, որը կլքի այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG