Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե հրաժեշտ կտա Եվրամիությանը, եթե Բրյուսելը Թուրքիայի անդամակցության բանակցությունների օրակարգում նոր կետեր չներառի: Այս մասին թուրք առաջնորդը հայտարարել է իշխող կուսակցության կենտրոնակայանում ունեցած իր ելույթի ժամանակ:

«Կբացեք [կետրը]՝ կխոսենք, չեք բացի՝ ցտեսություն»,- ասել է նախագահ Էրդողանը, կարծիք հայտնելով, թե այն, ինչի մասին Թուրքիան խոսել էր նախկինում, իրականացվել է: «Շուտով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, այնտեղ էլ կխոսենք: Ներկայացրել են հինգ կետից բաղկացած ցանկ՝ Թուրքիայում արտակարգ դրության չեղյալ հայտարարելու և այլնի մասին: Եվ այն, որ առաջին քայլը Թուրքիան պետք է անի»,- նաև ասել է Էրդողանը՝ Բրյուսելին կոչ անելով տեր կանգնել խոստումներին:

Էրդողանի այս խոսքերը հնչում են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հայտարարությունների ֆոնին: «Ռոյթերզ»-ի հետ զրույցում Հանը ասել է, թե Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու երազանքը կարելի է ավարտված համարել: Բացի այդ, Հանը նաև հայտարարել է, թե Թուրքիան զգալիորեն հեռացել է եվրոպական սկզբունքներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG