Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանյուել Մակրոնը հակադարձել է բանկերի հետ իր կապերի մասին պնդումներին


Էմանյուել Մակրոն, արխիվ

«Ֆինանսական սեկտորի դեմքը»: Այսպես էր Մարին Լե Պենը բնութագրել նախագահական մրցապայքարում իր հակառակորդին՝ Էմանյուել Մակրոնին, որը նախկինում աշխատել է Rothschild & Cie բանկի ներդրումային բաժնում:

Մակրոնը հակադարձել է․ «Ես բանկերի վերահսկողության տակ չեմ: Եթե դա այդպես լիներ, ես կշարունակեի աշխատել նրանց հետ: Եթե ես բանկերի վերահսկողության տակ գտնվեի, ապա որպես նախարար պաշտոնավարելու ժամանակ չէի առաջարկի մի օրենք, որը ջարդում էր բանկային մենաշնորհը: Եթե ես բանկերի վերահսկողության տակ լինեի, չեի առաջարկի ծրագիր, որն այլ հարցերի թվում կենտրոնացած է միջին խավի և բանվոր դասակարգի վրա»:

Բանկային ոլորտում աշխատելուց հետ Մակրոնը նշանակվել էր նախագահ Ֆրանսուա Օլանդի խորհրդական, այնուհետև՝ էկոնոմիկայի նախարար: Վերջին հարցումների արդյունքներով՝ հենց Մակրոնն է դառնալու Ելիսեյան պալատի հաջորդ ղեկավարը: Նա կարող է ստանալ քվեների մինչև 60 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG