Մատչելիության հղումներ

Համաձայնություն՝ Աթենքին տրամադրվելիք նոր օգնության մասին


Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդ Ցակալոտոս, արխիվ
Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդ Ցակալոտոս, արխիվ

Հունաստանի իշխանություններն ու օտարերկրյա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների փաթեթի շուրջ, որը հնարավոր է դարձնում Աթենքին տրամադրվելիք նոր ֆինանսական օգնությունը Արժույթի միջազգային հիմնադրամից։ Երեքշաբթի կեսգիշերին ձեռք բերված այս պայմանավորվածության մասին հայտնել է Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդ Ցակալոտոսը։

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Աթենքը խոստացել է մինչև 2019 թվականն էլ ավելի կրճատել կենսաթոշակային վճարումները, 2020 թվականին էլ մեծացնել հարկային մուտքերը։

Բարեփոխումների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները Հունաստանը նախ պետք է օրենքով ամրագրի։ Հունաստանն արդեն 7.5 միլիարդ դոլարի վարկային պարտավորություն ունի, որի մարման վերջնաժամկետը լրանում է հուլիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG