Մատչելիության հղումներ

Գյումրեցի ընտանիքի 7 անդամներին սպանած Պերմյակովին կարող են փոխանցել ՌԴ-ին․ «Ինտերֆաքս»


Վալերի Պերմյակովը դատարանում, արխիվ

Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրի հարցը: Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Պերմյակովը դատապարտվել է թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան դատարանի կողմից: Ներկայումս քննարկվում է պատիժը կրելու վայրի կազմակերպման հարցը»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են Հայաստանի ադարադատության նախարարությունից: Ռուսական գործակալությունը մեջբերում է Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանի հետևյալ խոսքերը․ «Տեսականորեն Պերմյակովը կարող է ուղարկվել Ռուսաստան»:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե Պերմյակովին կարող են փոխանակել Ռուսաստանում խոշոր ավտովթարի գործով մեղավոր ճանաչված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG