ՆԱՏՕ-ն մինչև հունիս կորոշի՝ արդյոք ավելացնում է ամերիկյան զորքերի թիվը Աֆղանստանում՝ գրոհայինների դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն, այն բանից հետո, երբ ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը «սարսափելի մեծ թվով կորուստներ ունեն»:
Գերմանական մամուլին տված հարցազրույցում Ստոլտեբերգը հավանական է համարել զորքի թվի ավելացումը՝ ստույգ թիվ չնշելով։ Որոշումը կկայացվի մինչև հունիս: