Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, որպեսզի պայքարի «Բրեքսիթ»-ի դեմ:
Բլեերը, սակայն, չի պատրաստվում մասնակցել հունիսի 8-ին կայանալիք ընտրություններին:
Լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախկին վարչապետն ասել է. - «Ես չեմ ցանկանում պատմական այս լուրջ շրջանում լռել: Իմ լռելը կնշանակի, որ ես չեմ մտածում իմ երկրի մասին», - ասել է Բլեերը: