Ամառային արձակուրդներին ընդառաջ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը զգոնության կոչ է արել Եվրոպա ճանապարհորդել ցանկացող իր քաղաքացիներին՝ զգուշացնելով այդ երկրամասում ահաբեկչության վտանգի հավանականության մասին:
Պետդեպարտամենտը նշում է վերջին շրջանում, մասնավորապես, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին՝ ընդգծելով, որ «Իսլամական պետություն» և «Ալ-Ղաիդա» խմբավորումները «կարող են նոր ահաբեկչական գործողություններ ծրագրավորել Եվրոպայում»:
«Առևտրի կենտրոնները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, զբոսայգիներն ու օդանավակայանները հարձակման թիրախներ են», - ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում: