Մատչելիության հղումներ

Բախումներ Փարիզում՝ ոստիկանների և ցուցարարների միջև


Բախումներ Փարիզում, 1-ը Մայիսի, 2017թ․

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև մայիսմեկյան ցույցերի ժամանակ: Մեկ ոստիկան լուրջ այրվածքներ է ստացել, մի քանիսը՝ վիրավորվել: Ակցիայի մասնակիցները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել, ի պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Մոտ մեկ շաբաթից սպասվում են Ֆրանսիայի նախագահի ընտրությունները: Քաղաքացիները պետք է ընտրեն անկուսակցական կենտրոնամետ թեկնածու Էմանյուել Մակրոնի և «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG