Մատչելիության հղումներ

Աշխատավորների օրը Թուրքիայում հերթական անգամ նշանավորվեց բախումներով


Ստամբուլ, «Թաքսիմ» հրապարակ, 1- մայիսի, 2017 թ․
Ստամբուլ, «Թաքսիմ» հրապարակ, 1- մայիսի, 2017 թ․

Այսօր Անկարայի հասցեին կոշտ քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը,

Չնայած իշխանությունների արգելքին, այսօր տասնյակ ցուցարարներ կարմիր դրոշներով, «կեցցե մայիսի 1-ը», «ո՛չ բռնապետին» գրությունները կրող պաստառներով փորձել են ավանդական երթով անցնել Ստամբուլի խորհրդանշական «Թաքսիմ» հրապարակով:

Այնտեղ, սակայն, վաղ առավոտից ցուցարարներին էր սպասում մի քանի հազարանոց ոստիկանական զորքը: Իշխանությունները, պատճառաբանելով արտակարգ դրության պահանջները, արգելել էին ցույցեր անցկացնել հատկապես մայիսմեկյան ցույցերի կենտրոն համարվող «Թաքսիմ»-ում:

Արհմիությունների ու ձախակողմյան խմբավորումների ցույցը կասեցնելու համար ոստիկանական ուժերն արցունքաբեր գազ և ռետինե փամշուշտներ են կիրառել, նաև նաև օդ կրակել, հաղորդվում է մի քանի տուժածների մասին: Պաշտոնական տվյալներով, արդեն ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել: Իրավապհների պնդմամբ, ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են, այսպես կոչված, մոլոտովի կոկտեյլներ՝ հրկիզումների համար նախատեսված դյուրավառ հեղուկներով լի շշեր:

«Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի ոստիկանությունը բերվել է զգոնության բարձր աստիճանի, քաղաքը հսկում է ավելի քան երեսուն հազար իրավապահ: Ստամբուլի «Թաքսիմ», նաև մի քանի այլ՝ «Բաքըրքյո», «Դոլմաբախչե» հրապարակներ և քաղաքի կենտրոնական շրջանի մի շարք պողոտաներ մուտքը թույլատրվում է միայն ոստիկանական խիստ զննությունից հետո:

Մայիսմեկյան տոնը Թուրքիայում բռնություններով է ուղեկցվում 1977 թվականից ի վեր: Քառասուն տարի առաջ այս օրը «Թաքասիմ»-ում արհմիությունների կազմակերպած բազմահազարանոց ցույցը գնդակոծվեց անհայտ անձանց կողմից` ինչն ավելի քան 30 մարդու մահվան պատճառ դաձավ: Մինչև 2010 թվականն այդ հրապարակը մայիսի 1-ին փակվում էր: Ցույցերի ու հավաքների անցկացումն այնտեղ արգելված էր։

Արգելքը վերացնելուց հետո, 2013 թվականին, «Թաքսիմում» անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան, որոնք մի քանի օր անց տեղափոխվեցին Գեզիի հրապարակ՝ այստեղ արդեն վերածվելով հակակառավարական երկարատև բողոքի ակցիաների ու անկարգությունների, որոնց ընթացքում նաև զոհեր եղան։

Աշխատավորների իրավունքների պաշպանության օրվան նվիրված ցույցերն այս անգամ Թուրքիայում տեղի են ունենում արտակարգ դրության պայմաններում, որը հայտարարվել էր անցած տարվա զինված հեղաշրջման անհաջող փորձից հետո: Այդ իրադարձությունից հետո Թուրքիայում մինչ օրս արդեն շուրջ 100 հազար պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:

Այսօր Անկարայի հասցեին կոշտ քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը, հայտարարելով․ «Հավանականությունը շատ փոքր է, որ աշխատանքից հեռացնելու որոշումներն ու ձերբակալություններն այնտեղ անցկացվել են օրենքով նախատեսված կարգով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG