Մատչելիության հղումներ

Զեիդ Ռաադ ալ-Հուսեյն. Ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները չպետք է լուծվեն մարդու իրավունքների հաշվին


Զեիդ Ռաադ ալ-Հուսեյն, արխիվ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնն այսօր խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայում զանգվածային ձերբակալությունների, քաղաքացիական ծառայողների պաշտոնանկությունների և արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու կապակցությամբ:

Այսօրվա ճեպազրույցում նա ասել է, թե ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները չպետք է լուծվեն մարդու իրավունքների հաշվին:

Անդրադառնալով նաև լրագրողների ձերբակալությունների փաստերին՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը նշել է. - «Լրագրությունը Թուրքիայում հանցագործություն չէ, և այս խնդրի վրա կառավարությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG