Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը Ստամբուլում հատուկ միջոցների կիրառմամբ ցրել է մայիսմեկյան ցույցերը


Ոստիկանությունը բերման է ենթարկում ցույցի մասնակիցներին Ստամբուլ, 1-ը մայիսի, 2017թ.
Ոստիկանությունը բերման է ենթարկում ցույցի մասնակիցներին Ստամբուլ, 1-ը մայիսի, 2017թ.

Ստամբուլում ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելով ցրել է մայիսմեկյան ցույցերը: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել:

Իշխանությունները, պատճառաբանելով արտակարգ դրության պայմանները, արգելել էին ցույցեր անցկացնել հատկապես մայիսմեկյան ցույցերի կենտրոն համարվող Թաքսիմ հրապարակում:

1977 թվականի իրադարձություններից հետո Թուրքիայում մայիսմեկյան ցույցերն անցնում են բողոքի մեծ ընդվզումներով, հաճախ բախումներով ու անկարգություններով:

1977 թվականի մայիսի 1-ին Թաքսիմ հրապարակում կրակ էր բացվել ցուցարարների վրա, որի արդյունքում առնվազն 34 մարդ էր սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG