Մատչելիության հղումներ

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանի, Հայաստանում այսօր գործազրկության մակարդակը 18 տոկոս է։

«Կես միլիոն մարդ աշխատանք ունի, գործազուրկների թիվը 221 հազար է և, ընդհանուր առմամբ, գործազրկության մակարդակը 18 տոկոս է, իսկ գործազուրկները, որոնք որ փնտրում են աշխատանք և դիմել են պետական զբաղվածության ծառայությանը, նրանց թիվը շուրջ 80 հազար է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետիսյանը։

Նա նաև նշեց, որ Զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ այս պահին շուրջ 2 հազար 500 թափուր աշխատատեղ կա։ «Դրանց մոտ 50 տոկոսը կրկնվող աշխատատեղեր են, որոնք նախկինից գալիս են և դեռևս հնարավոր չի եղել համալրել։ Նշեմ, որ տարվա սկզբից հավաքագրվել են նոր թափուր աշխատատեղեր և եղած թափուր աշխատատեղերի վրա 2 հազար 700, 2 հազար 800 գործազուրկներ արդեն իսկ տեղավորվել են աշխատանքի։ Թիվը համեմատական իմաստով այդքան էլ ոգեշնչող չէ», - ասաց Թադևոս Ավետիսյանը

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG