Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության արդեն նախկին առաջնորդ Մարին Լե Պենը դարձյալ «հարձակում է գործել» Եվրամիության միասնական արժույթի՝ եվրոյի վրա, հայտարարելով, թե որևէ երկրի լիարժեք ինքնավարության համար կարևոր գործոն է հանդիսանում սեփական արժույթն ունենալը:

Մարին Լե Պենն այժմ ընդամենը մեկ շաբաթ ժամանակ ունի՝ արմատապես փոխելու համար հանրային տրամադրությունները, համաձայն որոնց, ըստ սոցհարցումների, նախագահության հավակնորդ Էմանյուել Մակրոնն ընտրությունների երկրորդ և վեջնական փուլում կստանա քվեների մոտ 60 տոկոսը:

Դիտորդները նկատում են, որ Լե Պենն, այնուամենայնիվ, փոքր-ինչ մեղմացրել է Եվրամիության ու, մասնավերապես, եվրոյի հանդեպ նախկինում ունեցած կոշտ դիրքորոշումը, եվրոպական ընդհանուր արժույթի շրջանառումն ընդունելի համարելով միջպետական, վերազգային առևտրային հարաբերություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG