Մատչելիության հղումներ

Թրամփը խստորեն քննադատվող Դուտերտեին հրավիրել է Վաշինգտոն


Ռոդրիգո Դուտերտե, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Վաշինգտոն հրավիրել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին՝ նրա հետ քննարկելու Հյուսիսային Կորեայի ռազմատենչ նկրտումներին դիմագրավելու հարցում հնարավոր համագործակցությունը: Սպիտակ տան հողորդմամբ, Թրամփը Դուտերտեին իր երկիր է հրավիրել շաբաթ օրն ունեցած «շատ մտերմիկ» հեռախոսազրույցի ժամանակ:

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ վերջին շրջանում Ֆիլիպինների նախագահն ուժգին քննադատության է ենթարկվում միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից՝ երկրի ներսում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումերի, մասնավորապես՝ նարկոբիզնեսով զբաղվելու մեջ կասկածվողներին արտաիրավական կարգով գնդակահարելն օրինականացնելու համար:

«Այս պահին չկա ավելի մեծ սպառնալիք, քան այն, որ գալիս է Հյուսիսային Կորեայից»,- ABC հեռուստանկերությանն ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG