Մատչելիության հղումներ

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին վերադարձի լուրջ հայտ է ներկայացնում


Մատեո Ռենցի, արխիվ

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին, հրաժարականից մոտ 5 ամիս անց, հեշտությամբ հաղթանակ է տարել իշխող Դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնի համար կիրակի օրը կազմակերպված նախնական ընտրություններում՝ այդպիոսվ իշխանության վերադառնալու լուրջ հայտ ներկայացնելով:

Reuters-ի հաղորդմամբ, Ռենցին ստացել է ԴԿ-ի աջակիցների քվեների շուրջ 72 տոկոսը: Մյուս հավակնորդ՝ արդարադատության նախարար Անդրեա Օռլանդոն ստացել է ձայների 19 տոկոսը, երրորդ հավակնորդին՝ Միքելե Էմիլիանոյին բաժին է հասել քվեների ընդամենը 9 տոկոսը:

Ինչպես նշված երկու հավակնորդները, այնպես էլ երկրի գործող վարչապետ Պաոլո Ջենտիլոնին արդեն զանգահարել և շնորհավորել են Մատեո Ռենցիին հաղթանակի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG