Մատչելիության հղումներ

«Էրդողանը մեկնում է Հնդկաստան՝ Ցեղասպանության մեղքը խղճին». The New Indian Express


Ռեջեփ Էրդողանը, արխիվ,

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին այսօր Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում պետք է ընդունի վարչապետ Նարենդրա Մոդին:

Ենթադրվում է, որ երկու ղեկավարները կքննարկեն քաղաքական և տնտեսական համագործակցությանն, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարին առնչվող հարցեր:

Մինչդեռ, ինչպես The New Indian Express պարբերականի մեկնաբան Ռիտու Շարմանն է նշում, «Էրդողանը Հնդկաստան է մեկնում՝ Ցեղասպանության մեղքը խղճին»:

Վերլուծաբանները հիշեցնում են, որ ընդամենն օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

«Սա ողբերգություն է, աննկարագրելի տառապանք, որը մարդիկ մարդկանց են պատճառել», - ասել է Հնդկաստանի փոխնախագահը:

Հնդիկները հրաշալի գիտակցում են, որ այդպես գործնականում ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ զայրացնում են թուրքերին, ովքեր կտրականապես մերժում են հայերին կոտորելու փաստը:

Նյու Դելիի քաղաքական շրջանակներում ենթադրում են, որ դա Անկարային հասցեագրված անուղղակի, բայց ցավոտ ուղերձ է, Հնդկաստանին զայրացնում է Քաշմիրի տարածքի շուրջ խճճված վեճում Պակիստանին սատարելու Թուրքիայի դիրքորոշումը:

Նյու Դելիում մտադիր են Էրդողանին դժգոհություն հայտնել այն կապակցությամբ, որ թուրքական կողմը ֆինանսական միջոցներ և մասնագետներ է տրամադրել Պակիստանի կողմից հսկվող Քաշմիրի ենթակառուցվածքների զարգացման համար:

Դիվանագիտական հաջորդ հարվածը՝ Էրդողանի այցից ժամեր առաջ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին Նյու Դելիում ընդունելն է: Նարենդրա Մոդին հստակ ասել է, որ Հնդկաստանը սատարում է Կիպրոսի ինքնիշխանությանը:

Նշենք նաև, որ մայիսի 3-ին Էրդողանը կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG