Ուկրաինացի լեգենդար ծանրքաշային բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, 41-ամյա Վլադիմիր Կլիչկոն երեկ ուշ երեկոյան Լոնդոնում 90 հազար հանդիսատեսների մասնակցությամբ տեղի ունեցած մարտում տեխնիկական նոկաուտով 11-րդ ռաունդում պարտվել է բրիտանացի Էնթոնի Ջոշուային:
27-ամյա բրիտանացին այդ հաղթանակով IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսին ավելացրել է նաև WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Կլիչկոն մոտ մեկ տասնամյակ համարվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանրքաշայինների կատեգորիայում անառարկելի առաջատար: