Մատչելիության հղումներ

Եմենի իշխանությունները տեղեկացրել են, որ երկրի արևելքում ամերիկյան դրոնի իրականացրած հարվածի հետևանքով «Ալ-Ղաիդայի» հինգ զինյալ է սպանվել:

Ապրիլի 30-ին` վաղ առավոտյան, դրոնը թիրախավորել է Մարիբ նահանգում զենք տեղափոխող մի մեքենա: «Ֆրանսպրեսի» հետ զրույցում մի զինվորական պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, ասել է, որ մեքենան պատկանել է «Ալ-Ղաիդայի» հայտնի առաջնորդներից մեկին:

Այս հարվածից մեկ օր առաջ նույնանման հարվածից AQAP շարժման երեք գործակալ էր սպանվել:

Միացյալ Նահանգները ավելացրել է Եմենի տարածքում «Ալ-Ղաիդայի» դեմ հարվածները նախագահ Դոնալդ Թրամփի` պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG