Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում սգո օր է հայտարարվել ի հիշատակ նախօրեին երկրի հարավում առնվազն 24 մարդու կյանք խլած սողանքի զոհերի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է, որ Օշ նահանգի Այու գյուղում ապրիլի 29-ին տեղի ունեցած սողանքի զոհերի թվում 9 երեխա է եղել:

Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը տեսաուղերձ է հրապարակել YouTube-ում, նշելով, որ գյուղացիները նախապես զգուշացվել էին, որ այս շաբաթ սողանքի հավանականություն կա, սակայն վերջիններս չեն լսել նախազգուշացումները:

Հիմնականում լեռնային Ղրղըզստանում այս ձմեռ մեծ ծավալով ձյուն և անձրև է տեղացել, և երկրի արտակարգ իրավիճակների նախարար Կուբաթբեկ Բորոնովը «Ազատությանը» ասել է, որ երկրի տարածքում շուրջ 5,000 վայրերում սողանքի և հեղեղումների սպառնալիք կա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG