Թուրքիայի տեղեկատվության և հաղորդակցության պետական գործակալությունն արգելափակել է wikipedia.org կայքը երկրի համացանցային տարածքում:
Թուրքական մամուլի փոխանցմամբ, որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ «Վիկիպեդիա»-ն հրաժարվել է հեռացնել նյութերը, որոնք, ըստ Անկարայի, գովազդում են ահաբեկչութունը կամ Թուրքիայի անունը կապում են ահաբեկչական խմբավորումների հետ:
Ենթադրվում է, որ առաջիկա օրերին արգելափակման մասին որոշումը կհաստատվի նաև դատական վճռով: Լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ Թուրքիայում պարբերաբար արգելափակվում են «Ֆեյսբուք»-ը, «Թվիթեր»-ը և «Յություբ»-ը: