Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան դարձյալ միջմայրացամաքային հրթիռ է փորձարկել, Վաշինգտոնն արձագանքել է


Անտեսելով Միացյալ Նահանգների նախազգուշացումները, Հյուսիսային Կորեան այսօր վաղ առավոտյան միջմայրացամաքային հրթիռի հերթական փորձարկումն է իրականացրել:

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի մասնագետների փոխանցմամբ, այդ փորձարկումը ևս, ինչպես վերջին մի քանիսը՝ ձախողվել է: Ստանալով Հյուսիսային Կորեայի հրթիռի փորձարկման մասին լուրը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ում գրել է․ «Փհենյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորում Չինաստանի և նրա հարգելի նախագահի նկատմամբ»:

Պեկինը Փհենյանին վերջերս կոչ էր արել՝ զերծ մնալ միջուկային զենքի կամ հրթիռների փորձարկումներից, սպառնալով, հակառակ դեպքում, պատժամիջոցներ սահմանել: Պաշտոնական Պեկինն այսօր հյուսիսկորեական խնդրի համատեքստում նաև ԱՄՆ-ին է զսպվածության կոչ արել:

Այսօրվա փորձարկումից ժամեր առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՄԱԿ-ում հայտարարել է․ «Հարավային Կորեայի կամ Ճապոնիայի մայրաքաղաքներ Սեուլը և Տոկիոն միջուկային հարվածների ենթարկելու՝ Հյուսիսային Կորեայի հնչեցրած սպառնալիքները շատ իրական են, և դրանց չհակազդելու դեպքում հնարավոր են աղետալի հետևանքներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG