Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը Մոսկվայում հանդիպել է հայ ուսանողների հետ


Վիգեն Սարգսյան, արխիվ
Վիգեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 27-ի երեկոյան, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել ռուսաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հայ ուսանողների հետ:

«Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է իր նախաձեռնությունը, ըստ որի՝ ռուսաստանյան բուհերում որոշակի մասնագիտացում ձեռք բերած երիտասարդները, գրավիչ պայմաններով, կարող են աշխատանք գտնել հայաստանյան ռազմաբժշկական հաստատություններում»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG