Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն այսօր ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե: Սա Վատիկանի ղեկավարի երկրորդ այցն է աֆրիկյան այդ երկիր: 2000 թվականին Հովհաննես Պողոս 2-րդը այցելել էր եգիպտական Սինայի թերակղզի:
Ֆրանցիսկոս պապի այցը կազմակերպվել է երկու պետությունների համար նշանակալից ժամանակաշրջանում: Այս տարի լրանում է Սուրբ Աթոռի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակը:
Իր երկօրյա այցի ընթացքում Վատիկանի առաջնորդը, բացի եգիպտական իշխանությունների հետ հանդիպումներից, մասնակցելու է նաև Խաղաղության միջազգային համաժողովին, որը կազմակերպել է մահմեդական խոշորագույն համալսարաններից մեկը՝ «Ալ-Ազխարը»:
Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը մոտ 25 հազար քրիստոնյաների համար պատարագ կմատուցի, ապա բանակցություններ կվարի Եգիպտոսի քրիստոնյա և մահմեդական առաջնորդների հետ: Հաղորդվում է, որ Ֆրանցիսկոս պապի այցի կապակցությամբ՝ Եգիպտոսում անվտանգության ապահովմանն ուղղված աննախադեպ միջոցառումներ են իրականացվել: