Մատչելիության հղումներ

ԵՄ-ում մտադիր են հունիսյան գագաթնաժողովին երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Հունիսին կայանալիք գագաթնաժողովին Եվրամիությունը մտադիր է հասնել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարաձգմանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով միջոցառման կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը:

Գործակալության տվյալներով` Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը ամբողջությամբ աջակցում են Շվեդիան, Բալթյան երկրները և Լեհաստանը, մինչդեռ Իտալիան, Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան, Հունգարիան և Բուլղարիան համոզված չեն այդ որոշման ճշմարտացիության հարցում: Գործող պատժամիջոցները երկարաձգելու որոշման համար պահանջվում է Եվրամիության բոլոր 28 երկրների համաձայնությունը:

Բրյուսելը Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2014 թվականին Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG