Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում հերքում են հայկական զինուժի կողմից «Օսա»-ի կիրառման մասին Բաքվի պնդումը


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ
ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը հայկական Զինված ուժերի կողմից «Օսա» զենիթահրթիռային համակարգի ենթադրյալ կիրառման մասին:

«Դա Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածած հերթական ապատեղեկատվությունն է։ Արցախի Զինված ուժերը ո՛չ երեկ, ո՛չ նախորդ օրերին նման զենք չեն կիրառել, և դրա անհրաժեշտությունը դեռևս չկա», - հայտարարեց Հասրաթյանը:

Նա հավելեց, որ «Օսա» զենիթահրթիռային համակարգը դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմում Արցախի Զինված ուժերը ունեին իրենց տրամադրության տակ, և անհրաժեշտության դեպքում կիրառելի է»։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում են, թե երեկ երեկոյան Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը շփման գծի Ֆիզուլիի ուղղությամբ կիրառել են «Օսա» զենիթահրթիռային համակարգ, կառավարվող հրթիռը առանց թիրախը խոցելու ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող դատարկ տարածքում։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ տարածքի հետազոտման արդյունքում հայտնաբերվել են հրթիռի մնացորդները, որոնց հիման վրա ադրբեջանցիները եզրակացրել են, թե Հայաստանի Զինված ուժերում առկա հրթիռները «հնացած են և օգտագործման համար պիտանի չեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG