Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հետաքննություն է սկսել նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ: Քննությունը ստուգելու է՝ արդյոք Ֆլինը այլ պետությունից գումար ստանալու թույլտվություն ուներ:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը ողջունել է հետաքննության անցկացումը՝ անվանելով այն արդարացված:
Համաձայն Ֆլինի հարկային հայտարարագրի, նա հոնորար է ստացել կամ ֆինանսական հարաբերությունների մեջ մտել մի քանի ընկերությունների հետ, որոնք կապ ունեն ռուսական կապիտալի հետ:
Փետրվարի 13-ին Ֆլինը ստիպված եղավ լքել ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտոնը, երբ պարզվեց, որ նա թաքցել է մինչև Թրամփի ընտրվելը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկումները Մոսկվայի դեմ պատժամիջոցների հարցով: