Սպասվում է, որ Սահմանադրական դատարանը այսօր կհրապարակի իր որոշումը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումով:
Կողմերը առավոտյան հանդես եկան եզրափակիչ ելույթներով, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Ընդդիմադիր դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին վերաբերող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: