Երեկ երեկոյան Լոնդոնում անցկացված հակաահաբեկչական գործողության արդյունքում ոստիկանները 5 մարդու են ձերբակալել։
Հրազենային վնասվածք է ստացել 20-ամյա կասկածյալ մի աղջիկ, նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Ձերբակալվածների թվում ևս երկու կին կա։
Նրանց բոլորին կասկածում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ։ Անունները դեռ չեն հրապարակվում։