Մատչելիության հղումներ

Տաջիկստանում կոռուպցիայի համար ձերբակալվել են կոռուպցիայի դեմ պայքարողները


Տաջիկստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է հակակոռուպցիոն պետական գործակալության առնվազն 10 բարձրաստիճան պաշտոնյան:

Գործակալության ղեկավարի նախկին տեղակալ Դավլաթբեկ Հաիրզոդային ձերբակալել են Խուջենդ ավանի օդակայանում, որտեղից նա պատրաստվում էր մեկնել Ռուսաստան:

Գործակալության ղեկավար Սուլայմոն Սուլթանզոդան հրաժարվել է մամուլին մեկնաբանություններ տալ ձերբակալությունների վերաբերյալ:

«Փաստորեն, պարզվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու առաքելությամբ պաշտոնյաներն իրենք են կաշառակեր», - երեկ հայտարարել է Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների ժողովի խոսնակ Շուկուրջոն Զուհուրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG