Մատչելիության հղումներ

Ռուսները կարող են Բելառուսից դուրս չբերել զորախաղերի մասնակից զինծառայողներին

Ռուսական զինված ուժերի զորավարժություններ, արխիվ
Ռուսական զինված ուժերի զորավարժություններ, արխիվ

Էստոնիայի պաշտպանության նախարար Մարգուս Տսախնան ասել է, որ ըստ հետախուզության տվյալների` Ռուսաստանը զորախաղեր անցկացնելու պատրվակով պատրաստվում է հազարավոր զինծառայողներ փոխադրել Բելառուս և հետագայում նրանց այդ երկրում տեղակայել մշտական կարգով:

Ենթադրվում է, որ սեպտեմբերին նախատեսված «Արևմուտք-2017» կոդային անվամբ համատեղ զորախաղերին, որոնց ընթացքում մշակվելու են նաև միջուկային հարվածների պայմաններում զորքերի գործողությունները, Ռուսաստանից և Բելառուսից կմասնակցի ընդհանուր հաշվով ավելի քան 100 հազար զինծառայող: Դրանք կլինեն 2013 թվականից ի վեր ամենաընդարձակ զորավարժությունները:

XS
SM
MD
LG