Մատչելիության հղումներ

Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 100 ընտանիքի բնակարանային խնդիրը


«Անի» նորակառույց թաղամասը Գյումրիում
«Անի» նորակառույց թաղամասը Գյումրիում

Գործադիրն այսօր հաստատել է 2017-ի պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հիմնավորման համաձայն՝ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 2008-ից 2016 թվականների ընթացքում շահառու է ճանաչվել 5 հազար 381 ընտանիք, որից լուծվել է 4 հազար 728 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ մոտ 64 միլիարդ դրամի հաշվին:

Դեռևս լուծում է պահանջում ծրագրի շահառու 653 ընտանիքի բնակարանային խնդիրը: Որոշմամբ առաջարկվում է 2017-ի պետբյուջեով նախատեսված 560.0 միլիոն դրամ միջոցներով լուծել ծրագրի շահառու ճանաչված մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG