Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահ. Տոնավաճառներում վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ


ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան, արխիվ
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան, արխիվ

Ըստ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանի, ՊԵԿ-ի կողմից տոնավաճառներում իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ, և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել:

«Նրանք նոյեմբեր ամսից սկսած պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և ՀԴՄ կտրոնների տրամադրումը», - այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի խնդրանքով անդրադառնալով տոնավաճառներում առևտրային գործունեությամբ զբաղվող ձեռներեցների կողմից բարձրացված և նրանց հուզող հարցերին:

Նշենք, որ Երևանի տարբեր տոնավաճառների բազմաթիվ աշխատակիցներ մի քանի օր շարունակ բողոքի ցույց էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք ասում էին, որ հարկային ծառայության աշխատակիցներն իրենց հանգիստ չեն թողնում՝ ստուգումներ են իրականացնում, պահանջում ամբողջովին փաստաթղթավորել ապրանքաշրջանառությունը։

Հարությունյանն ասել է, որ արդեն դրական միտում է նկատվում, և տնտեսվարողները, փոքր և միջին բիզնեսը հասկացել են, որ դա ոչ թե իրենց դեմ է ուղղված, այլ խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունը ավելի հստակեցնելուն:

ՊԵԿ-ի նախագահը հայտնել է, որ համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել, և առաջիկայում առաջարկություններ կներկայացվեն:

Վարչապետը հորդորել է շարունակել այդ ուղղությամբ իրազեկումը՝ բացատրելով, որ դրա արդյունքում փոքր և միջին բիզնեսի բեռը չի ավելանալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG