Մատչելիության հղումներ

Հզոր պայթյուն Դամասկոսում, նախնական տվյալներով՝ զոհեր չկան


Սիրիա - Վաղ առավոտյան Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը, 27-ը ապրիլի, 2017թ․

Սիրայի մայրաքաղաք Դամասկոսում՝ օդանավակայանին հարակից տարածում, հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը, պայթյունի ձայնը լսվել է Դամասկոսի ողջ տարածքով։

Լիբանանյան հեռուստաալիքը, որն առնչություն ունի սիրիական կառավարությանն աջակցող «Հըզբոլա» շարժման հետ, հայտարարել է, որ պայթյունը հավանաբար տեղի է ունեցել իսրայելական օդուժի հարվածներից։ Իսրայելի զինված ուժերի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունը։

Նախնական տվյալներով՝ պայթյունը միայն նյութական վնասներ է պատճառել, մարդկային զոհեր չկան։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG