Ռուսաստանի իշխանությունները նախկին նավթային մագնատ, ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած հասարակական կազմակերպությունը ներառել են «սև ցուցակում»:
Գլխավոր դատախազությունը «Բաց Ռուսաստան» կազմակերպությունը բնորոշել է «ոչ-ցանկալի»՝ նշելով, որ այն գրանցված է Մեծ Բրիտանիայում:
«Ամնեսթի Ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպությունն արձագանքել է Ռուսաստանի այս քայլին՝ ընդգծելով, որ նման ձևով Ռուսաստանն առհասարակ փորձում է արգելել հասարակական կազմակերպության գործունեությունը:
Նկատենք, որ Խոդորկովսկու կազմակերպությունը «սև ցուցակում» հայտնվում է այն ժամանակ, երբ խմբի անդամները պատրաստվում էին փողոց դուրս գալ՝ բողոքի ակցիաների։