Չինաստանը այսօր ջուրն է իջեցրել սեփական արտադրության առաջին ավիակիրը: Նոր ավիակիրը մարտական ծառայության է անցնելու 2020 թվականից, հաղորդում է Չինաստանի հանրային հեռուստաալիքը:
Սա Չինաստանի ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիրն է, առաջինը կառուցվել էր Ուկրաինայում դեռ խորհրդային ժամանակաշրջանի ռազմածովային ուժերի համար, որը Չինաստանը ձեռք էր բերել և վերասարքավորել:
Չինաստանի սեփական արտադրության ավիակիրի ստեղծումը համընկնում է Կորեական թերակղզու ճգնաժամի հետ՝ կապված Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների հետ։